Ժամկետները խախտելու համար ՀԷՑ-ին կտուգանեն 5 մլն դրամով

Ժամկետները խախտելու համար ՀԷՑ-ին կտուգանեն 5 մլն դրամով
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի դեկտեմբերի 6-ի նիստի օրակարգի հարցերից է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության նկատմամբ տուգանք կիրառելու մասին որոշման նախագիծը:



Որոշման նախագծում նշվում է, որ ՀԷՑ-ը խախտել է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից իրականացված նոր սպառողի կամ սպառողի վերակառուցվող սպառման համակարգն էլեկտրական ցանցին միացման ժամկետները:



Ըստ այդմ, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության նկատմամբ հարուցվել է վարչական վարույթ՝ վերը նշված փաստի ուսումնասիրության նպատակով: Ընկերությունը չի հերքել խախտումների փաստը եւ ներկայացրել է, թե ինչ է արել դրանք շտկելու ուղղությամբ:



ՀԾԿՀ-ն հարուցված վարչական վարույթի շրջանակում փաստվել է, որ ՀԷՑ-ը չի կատարել Կանոնների 13.5-րդ կետի պահանջը՝ խախտելով որոշ սպառողների իրավունքները:



Ըստ այդմ, որոշում կկայացվի, ՀԵՑ-ին ենթարկել տուգանքի` 5 000 000 (հինգ միլիոն) ՀՀ դրամ գումարի չափով։