Ընթացիկ տարում 30 ոլորտում 18.2 մլրդ դրամ հարկային եկամուտների նվազում է արձանագրվել

Ընթացիկ տարում 30 ոլորտում 18.2 մլրդ դրամ հարկային եկամուտների նվազում է արձանագրվել
Այս տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ՀՀ ԿԱ ՊԵԿ խոշոր և միջին հարկ վճարողների հարկային տեսչություն-վարչությունում հաշվառված հարկ վճարողների շրջանում ոլորտային վերլուծությամբ 30 ոլորտում 18.2 մլրդ դրամ հարկային եկամուտների նվազում է արձանագրվել:



Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։ 



Նվազել են՝ կապի, շինարարության, կառուցապատման, հրատարակչության և դեղերի ներմուծման ոլորտների հարկային եկամուտները: Փոխարենը 2016-ի 9 ամիսների համեմատ 2017-ի հունվար-սեպտեմբերին 53 ոլորտում հարկային եկամուտներն աճել են 51.1 մլրդ դրամով:



Աճ է գրանցվել, գլխավորապես, հանքաարդյունաբերության, ծխախոտի արտադրության, էներգետիկայի, բանկային գործունեության, ներմուծման և առևտրի ոլորտներում: