«Խավարումը» գնաց մարզեր (ֆոտոշարք)

«Խավարումը» գնաց մարզեր (ֆոտոշարք)
Նոյեմբերի 28-ին «Սարգիս Մուրադյան» պատկերասրահում՝ տնօրեն Զարուհի Մուրադյանի ջանքերով, բացվել էր չարչրկված «Խավարում» ցուցահանդեսը։ Ինչու չարչրկված, քանի որ այս ցուցահանդեսի բացման պատմությունը մեծ աղմուկ բարձրացրեց։



Հովհանես Թումանյանի երեք որդիների հիշատակին նվիրված ցուցահանդեսը, որում ցուցադրված են արխիվային նյութեր խորհրդային բռնաճնշումների մասին, 2017 թ. օգոստոսի 4-ին բացվել էր Թումանյանի թանգարանում՝ թանգարանի տնօրեն Նարինե Թուխիկյանի ջանքերով, սակայն 22 օր անց ՀՀ Մշակույթի նախարարության պահանջով փակվել էր: Նախարարությունը տարօրինակ բացատրություններ հնչեցրեց այդ առումով, որոնցից հիմնականն այն էր, որ իր հետ ցուցահանդեսի բացումը համաձայնեցված չէր։ Ապա «Սարգիս Մուրադյան» պատկերասրահը ստանձնեց Թուխիկյանի նախաձեռնությունը շարունակելու գործը։ Նոյեմբերի 28-ին հայտարարվեց, որ ցուցահանդեսը «շրջելու է» մարզերով՝ մեկնելու է Վանաձոր եւ Գյումրի։



Նոյեմբերի 29-ին արդեն Վանաձորում վերաբացվեց օգոստոսին Երևանում փակված: Դրան նպաստեցին Հելսինկյան Քաղաքացիական Ասամաբլեայի Վանաձորի գրասենյակը և «Լոռի» հեռուստաընկերությունը: Լոռի հեռուստաընկերության տնօրեն Նարինե Ավետիսյանը վստահություն է հայտնել, որ ցուցահանդեսը կշարունակի իր «մարզային ճամփորդությունը» և ցուցադրությունը բաց կլինի այնքան ժամանակ, որքան կուզենա վանաձորցին: