Ռուսաստանն անուղղակիորեն ընդունում է, որ Թուրքիան ոչ միայն ուղղակիորեն մասնակից է ծավալված պատերազմին, այլև դրա շարունակական սրման ամենաշահագրգիռ կողմն է

Ռուսաստանն անուղղակիորեն ընդունում է, որ Թուրքիան ոչ միայն ուղղակիորեն մասնակից է ծավալված պատերազմին, այլև դրա շարունակական սրման ամենաշահագրգիռ կողմն է

Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարությունը պաշտոնապես հայտարարել է ղարաբաղյան հակամարտության գոտի, Արցախի դեմ պատերազմելու համար, Սիրիայից և Լիբիայից ահաբեկիչների ներմուծման մասին ունեցած տվյալների մասին և կոչ է արել «շահագրգիռ կողմերին» նրանց անհապաղ հանել այդ գոտուց:
 Այսպիսով Ռուսաստանը  պաշտոնապես ընդունում է, որ՝
1. Հայաստանը և Արցախը միանում են հակաահաբեկչական կոալիցիային և փաստացի պատերազմում ահաբեկչության և տարածաշրջանը ահաբեկչական նոր օջախ ստեղծելու թուրքական անթաքույց նկրտումների դեմ, 
2. Ադրբեջանը պաշտոնապես ահաբեկչական երկիր է և այնքանով, որքանով ահաբեկչական խմբավորումների զինյալները արցախա-ադրբեջանական շփման գծում ռազմական գործողություններին մասնակցում են Ադրբեջանի բանակի կազմում, Ադրբեջանը պետական մակարդակով հովանավորում է միջազգային ահաբեկչությունը և այն դարձնում իր զինված ուժերի բաղկացուցիչը,
3. թեև հայտարարության մեջ որևէ կոնկրետ երկիր՝ որպես ահաբեկիչ զինյալների հավաքագրման, մոբիլիզացման, տեղափոխման և ռազմական գործողություններում նրանց դերաբաշխման պատասխանատու, չի կոնկրետացվում,  սակայն, ըստ էության, նկատի է առնվում Թուրքիան: 
Հետևաբար Ռուսաստանն անուղղակիորեն ընդունում է, որ Թուրքիան ոչ միայն ուղղակիորեն մասնակից է ծավալված պատերազմին, այլև դրա շարունակական սրման ամենաշահագրգիռ կողմն է: 
Սրանք չափազանց կարևոր արձանագրումներ են և նոր մեկնարկային կետ հայկական դիվանագիտության համար:   
«Տարոսը» հատկապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող մյուս երկրներին...     
(Անձնական դիտարկումների շարքից)