Եկավ 2025 թվականը

Ի՞նչ փոխվեց կամ ի՞նչ է փոխվելու, աղքատության թիվը բազմապատկվեց, բնակչության համար ծանրացավ ամեն ինչ, ապրանքաշրջանառության կրճատում, ապրանքների թանկացում, աղբի, տրանսպորտի, գույքահարկի բարձրացում: Պետական մարմինների անգործությունը երկիրը տարեցտարի տանում է կործանման: Ոչ մի հաշվետվություն չկա, թե ինչ են պատրաստվում հանձնել ադրբեջանցիներին: Ցավում եմ, որ այդպես էլ ոչնչի պիտանի չդարձան՝ միայն երկիրը հասցրին այնպիսի իրավիճակի, որ երիտասարդները հեռանում են, ոչ մի գործարար չի ցանկանում ՀՀ-ում ներդրում կատարել, քանի որ ցանկացած պահի երկիրը կարող են վաճառել մեր թշնամիներին: Ինչ մնում է ՀՀ-ում 300 հազար թուրքի լամուկներին բնակեցնելուն, դա թույլ չենք տալու: ՀՀ-ում կարող են ապրել միայն քաղաքակիրթ աշխարհի քաղաքացիները, ոչ մի ադրբեջանցի եւ թուրք Հայաստանում տեղ չունի: Նրանցից որեւէ մեկն այստեղ իրավունք չունի բնակվելու կամ մեր երկիր մուտք գործելու:
Ձեր ժամանակը հասունացել է, այլեւս ոչ մի զիջում կառավարության եւ ԱԺ թուրքամետներին, հավասարաչափ պատասխանատվություն պետք է կրեն բոլորը, ոչ մի ներում չկա այս բոլոր սխալների (պատերազմի, պարտության, Արցախի, զոհերի, գերիների, Հայաստանի տարածքների հանձնման, սխալ սահմանազատման եւ այլնի) համար: Դուք՝ բոլորդ, փորձանք եք ու ողորմելի արարածներ, մեկ րոպե առաջ ձեր իսկ հեռացումն արդեն փրկություն է մեզ համար:
Բանակի օրվա առիթով Նիկոլ Փաշինյանն իր թիմով Եռաբլուրում ծաղիկներ դրեց սպարապետ Վազգեն Սարգսյանի եւ զորավար Անդրանիկ Օզանյանի աճյուններին: Հարց եմ տալիս` ինչո՞ւ եք գնացել, իսկ Վազգեն Սարգսյանն ի՞նչ ասաց ձեզ… կարծես ասաց՝ այստեղ այլեւս չգաս...
Նիկոլ Փաշինյանը մասնակցեց միջազգային կրոնական 5-րդ գագաթնաժողովին եւ Դավոսից հետո մեկնեց Ցյուրիխ ու հանդիպում ունեցավ հայ համայնքի հետ, որի ընթացքում խոսեց` իր ելույթում ներառելով 1915 թվականի ցեղասպանության թեման: Հետաքրքիրն այն է, որ նա այնպիսի վստահ պատմական կարծիք է առաջ քաշում եւ հիմնավորում` կասկածի տակ դնելով Արեւմտյան Հայաստանում հայերի ցեղասպանության հարցը, կարծես մեր թշնամի երկրից ժամանած լինի... Հետո Փաշինյանը մեկնեց ԱՄՆ` մեծ հույս ուներ, որ նախագահ Դոնալդ Թրամփն իրեն կընդունի: Ընդ որում, պատվիրակության կազմում էր նաեւ Արսեն Թորոսյանը, հավանաբար՝ որպեսզի Առողջապահության համաշխարհային կազմակերպության միջնորդությամբ կազմակերպի, եւ ԱՄՆ նախագահն ընդունի ՀՀ վարչապետին: Բայց կատարվեց հակառակը: ԱՄՆ ղեկավարները չեն մոռացել, թե ԱՄՆ նախագահի նախընտրական քարոզարշավի ժամանակ ոնց է աշխատել ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լ. Մակունցը, որը մինչեւ վերջին պահը նստած էր Բայդենի շտաբում: ԱՄՆ հայ համայնքի հետ հանդիպմանն էլ ՀՀ վարչապետը մի «հրաշալի, ազգանպաստ» միտք է ասել. 44-օրյա պատերազմի պարտության միջով անցնելով՝ ձեռք ենք բերել ինքնիշխանությունը պահելու հմտությունը: Պահելո՞ւ, թե՞ հանձնելու համար: Վկան՝ հանձնած տարածքները: Աշխարհի հզոր երկրների ղեկավարները հասկացել են, որ ՀՀ վարչապետն իրենց համար անցանկալի անձ է:
Հարյուր տարին մեկ պատմությունը կրկնվում է: Հայոց Արցախ աշխարհը բռնի դատարկվեց: 120 հազար մարդ բռնագաղթեց հազարամյակներով տունուտեղ դարձած հայրենի Արցախից, իրենց գյուղերը, քաղաքները, վանքերը` Գանձասարն ու Ամարասը, սարերն ու ձորերը թողեցին թշնամուն: Մեր հայրենիքի տոհմիկ մի հատված դատարկվեց: Ողջ աշխարհի աչքի առջեւ մարեց մի ինքնատիպ քաղաքակրթություն, իր յուրահատուկ կերպարով, ավանդույթով, բարբառով: Նախիջեւանին ավելացավ էթնիկ զտման ենթարկված Արցախը:
Եվ այդ ամենի սկիզբը 2018-ի մայիսն էր: Նա եկավ ու սկսեց հալածել պատերազմում հաղթած հերոսներին, գեներալներին, հետո հարձակվեց հոգեւոր կառույցի՝ Վեհափառ հայրապետի եւ հայ եկեղեցու վրա, ոչնչացրեց կրթությունը, դպրոցը, փոխեց ուսումնական չափորոշիչները, խեղաթյուրեց հայոց պատմությունը, ԱԺ-ն լցվեց ՔՊ-ականներով, որոնց վարքագիծը մանկապարտեզի տպավորություն է թողնում: Այս ամենը մեզ տարավ պարտության: Այս մարդիկ սկզբունք չունեն, կարեւորը փողն է, իսկ այս ծառայությունների համար բարձր վճարվում են: Սխալ արտաքին քաղաքականությունը, վարչախմբի քաղաքական կուրությունը մի ամբողջ ժողովրդի հասցրին դառը պարտության` չկա հպարտ հայը, չկա հերոսությունը: Այս մանկամիտները չեն հասկանում, որ աշխարհն ընդունում եւ հարգում է ուժեղներին, հաղթողներին, հաշվի է նստում հաղթողի հետ, իսկ պարտվողին խղճում են եւ հումանիտար օգնություն ուղարկում: Այնպես որ, մեր սխալները մեր ներսում պիտի փնտրենք եւ ոչ թե այլ տեղերում: 44-օրյա պատերազմում պարտությունը քայքայիչ թույնի պես ջլատում է ժողովրդի միասնությունը, խորացնում կասկածամտությունը:
Իսկ այսօր արդեն Բաքվում դատում են Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը: Ալիեւը հայ գերիներին համեմատում է տեռորիստ Աբդուլա Օջալանի հետ: Նույն օրը Երեւանում դատում են պատերազմը հաղթած երկրորդ նախագահ Ռ. Քոչարյանին: Սա զուգադիպություն չի կարող լինել, դա նախապես պայմանավորված գործընթաց է:
Ո՞ւմ է պետք այսպես նսեմացած ապրելը: Նայում եմ աջ ու ձախ եւ մտածում` 1915-ին դատարկվեց ողջ Արեւմտյան Հայաստանը, ընկավ Կարսը, մեր աչքի առաջ` Հադրութը, Շուշին, ամբողջ Արցախը, Տավուշի գյուղերը: Հայաստանի այսօրվա թուրքամետ քաղաքականություն վարող ՔՊ-ականները` իրենց վարչապետի գլխավորությամբ, թշնամուն հաճոյացան՝ Շուշին, Տավուշի գյուղերը, Սեւ լիճը… հայկական չեն, Գարեգին Նժդեհը ֆաշիստ է... Այս ապազգային պատուհասները որտեղի՞ց եկան, այսպես մինչեւ ո՞ւր, այսպես մինչեւ ե՞րբ…
Ժամն օրհասական է, արթնացիր, նաիրյան ոգի:
Հենրիկ Հարությունյան
Կարծիքներ