Դատարանը պարտավորեցրել է վճարել 31 միլիոն դոար

Դատարանը պարտավորեցրել է վճարել 31 միլիոն դոար

Դատարանը պարտավորեցրել է դերասան Քեյվին Սփեյսիին եւ նրան պատկանող АM. Profitt Productions եւ Trigger Street Productions ընկերություններին «Խաղաթղթե տնակը» սերիալի հեղինակներին վճարել 31 միլիոն դոլար։ Այս մասին հայտնում է ВВС-ն։ Դատարանը նաեւ մերժել է հոլիվուդյան աստղի վերաքննիչ գանգատը։

Հիշեցնենք, որ սա Սփեյսիի հետ կապված սեքսուալ ոտնձգությունների սկանդալի առնչությամբ կայացված վերջին որոշումն է, սկանդալ, որի հետեւանքով նրան հեռացրել են «Խաղաթղթե տնակը» սերիալի նկարահանումներից։