Մեծ Բրիտանիան փոփոխություն է կատարում ԱԹՍ-երի օգտագործման օրենսդրության մեջ

Մեծ Բրիտանիան փոփոխություն է կատարում ԱԹՍ-երի օգտագործման օրենսդրության մեջ
Մեծ Բրիտանիայում անօդաչու թռչող սարքերի օգտագործման հետ կապված օրենսդրությունը ենթարկվել է հերթական փոփոխության, որով պայմանավորված խստացվել են անվտանգության պայմանները:



Ինչպես հայտնում է BBC-ն, օրենսդրական փոփոխություններից հետո դրոններ օգտագործողները սկսել են իրենց սարքերը համապատասխանեցնել նոր անվտանգության պայմաններին: Ըստ նոր կանոնակարգի, ավելի քան 250 գրամ կշռող դրոնների թռիչքները օդանավակայանների մերձակա տարածքներում կարող են արգելվել առհասարակ, իսկ ավելի քան 400 ոտնաչափ բարձրության թռիչքները կարող են որակվել որպես ոչ անվտանգ:



Դրոնների թռիչքը կասեցնելու եւ արդեն թռիչքի մեջ գտնվող դրոնի «որս» իրականացնելու հետ կապված ընդլայնվել են իրավապահների լիազորությունները: Նշենք, որ մինչ այս արգելվել էր դրոնների թռիչքը թագավորանիստ կեցվայրերի եւ պետական հաստատությունների վրայով, որոնք կարող են չարտոնված տեսանկարահանումներ իրականացվել:



Նոր օրենքն արժանացել է նաեւ օդաչուների արհմիության հավանությանը, քանի որ թռիչքի մեջ գտնվող դրոնները վտանգ են ստեղծում օդանավերի համար:



Նյութը պատրաստեց՝ [Advance Lab](https://advancelab.info/)-ը