Samsung–ն իր նոր Galaxy S9 եւ S9 Plus սմարթֆոնները կներկայացնի հաջորդ տարվա հունվարին

Samsung–ն իր նոր Galaxy S9 եւ S9 Plus սմարթֆոնները կներկայացնի հաջորդ տարվա հունվարին
Samsung-ն իր երկու նոր Galaxy S9 եւ S9 Plus սմարթֆոնները կներկայացնի հաջորդ տարվա հունվարին CES 2018 ցուցահանդեսի ժամանակ: Այս մասին հայտնում է cnet.com-ը:



Նշենք, որ CES 2018-ը անցկացվելու է Լաս Վեգասում եւ հանդիսանալու է իր տեսակի մեջ ամենից մեծածավալ սպառողական ապրանքների ցուցահանդեսը, ըստ VentureBeat-ի փոխանցման: Պարբերականը նշում է, որ նախապես հայտարարվել էր, որ հարավ-կորեական հսկան իր նոր սմարթֆոնները կներկայացնի ոչ շուտ, քան 2018 թվականի մարտ ամիսը, ինչպես դա արեց S8 եւ S8 Plus դեպքում, սակայն կարծես Samsung-ում գործերը լավ են գնում եւ ամեն բան պատրաստ է Galaxy S9 եւ S9 Plus-ի շուկայական սպառողական թողարկման համար, երկու ամիս ժամանակ շահելով այդպիսով: Եվ VentureBeat-ը եւ cnet.com-ը չեն բացահայտում իրենց տեղեկությունների աղբյուրները:



Շատերն էլ կարծում են, թե Samsung-ը որոշակի մանեւրի է գնում, եւ կարող է պարզապես CES ցուցահանդեսի ժամանակ նոր սմարթֆոնի մասին պատմող տեսանյութ հրապարակել, այդպիսով մեծացնելով հետաքրքրությունը սմարթֆոնի նկատմամբ, իսկ հետո արդեն մի փոքր ավելի ուշ ներկայացնել նոր արտադրանքը: Այս լուրերը ավելի թեժացնում է հենց Samsung-ը, որտեղից հայտարարել են, որ շրջանառվող խոսակցությունները չեն մեկնաբանում:



Տեխնիկական որոշ մասնագետներ էլ կարծում են, որ նոր սմարթֆոնի եւ իր նախորդի տարբերությունը միայն տեսախցիկն է լինելու, որը ավելացվելու է էկրանին, եւ չափսերը, իսկ մնացած պարամետրերն ու օպերատիվ հիշողությունը ըստ էության որեւէ նոր բաղադրիչով աչքի չեն ընկնելու, եթե չհաշվենք, որ հնարավոր է նաեւ ավելանա Snapdragon 845 պրոցեսորը:



Նյութը պատրաստեց՝ [Advance Lab](https://advancelab.info/)-ը