Սիրված հաղորդավարը մահացել է միայնության մեջ

Սիրված հաղորդավարը մահացել է միայնության մեջ
Երկու օր առաջ կյանքից հեռացավ հայկական հեռուստատեսության նվիրյալ, սիրված հաղորդավար Լեւոն Պարոնյանը։ Մեր տեղեկություններով՝ Լեւոն Պարոնյանը կյանքի վերջին շրջանում ապրել է կարիքի եւ միայնության մեջ։ Նրան հողին են հանձնել քրոջ որդին՝ Կարենը եւ իր մտերիմ ընկերները։ Լեւոն Պարոնյանին հուղարկավորել են մայրաքաղաքի Շահումյանի գերեզմանատանը։ Թեեւ հեռուստատեսությունն առաջարկել է կազմակերպել սիրված հաղորդավարի հոգեհանգիստն ու հուղարկավորությունը, սակայն նրա քրոջ որդին մերժել է այդ առաջարկը։