Հենրիխ Մխիթարյանը կարող է համալրել Մադրիդի «Ռեալի» շարքերը

Հենրիխ Մխիթարյանը կարող է համալրել Մադրիդի «Ռեալի» շարքերը
Ինչպես հայտնում է TribalFootball-ը, Մադրիդի արքայական ակումբի ղեկավարությունը նպատակադրվել է թիմի ձմեռային տրանսֆերների գլխավոր ձեռքբերում դարձնել մեր հայրենակից կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին: Ըստ հրապարակման, արքայական ակումբը պատրաստ է Մխիթարյանի համար վճարել 31 միլիոն եվրո «Մանչեսթեր Յունայթեդին»: Նշվում է, որ արքայական ակումբի մարզիչ Զինեդին Զիդանն անձամբ է հավանություն տվել Մխիթարյանի ձեռքբերման նախագծին: