APPLE֊ի ԱՐԺԵՔԸ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՇՈՒԿԱՅՈՒՄ

APPLE֊ի ԱՐԺԵՔԸ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՇՈՒԿԱՅՈՒՄ
Apple Inc ([AAPL.O](http://www.reuters.com/finance/stocks/overview/AAPL.O))֊ի գլխավոր գործադիր տնօրեն Թիմ Քուքը ցրեց բոլոր կասկածները այն մասին, որ iPhone X ցանկացողների քանակը մոտակա շրջանում շատ փոքր է լինելու՝ ասելով, որ 10֊րդ սմարթֆոնի հոբելյանին նախնական պատվերները գերազանցեցին բոլոր ակնկալիքները, հավանաբար՝ ճիշտ մարքեթինգի և դիզայնի նորացման  և բարելավման շնորհիվ։



Բազում մարդիկ անհամբեր սպասում են, թե Apple֊ի նոր և դեռ նախագծվող թվային սարքավորուները երբ են հներին փոխարինելու՝ օժանդակելով ընկերությանը, որպեսզի այն մտնի 1 տրիլիոն ԱՄՆ դոլար շուկայական արժեք ունեցող ընկերությունների շարքերը։



«Apple֊ը նպատակ ունի  iPhone֊ը դուրս բերել բոլորովին նոր մակարդակի վրա սեփական արտադրանքի iPhone X֊ի շնորհիվ, այսպիսով՝ դառնալով շքեղագույն սմարթֆոն արտադրող ընկերություն», ֊ հինգշաբթի օրը Apple֊ի եռամսյակային հաշվետվական զեկույցում գրել է  Դրեքսել Համիլտոն (Drexel Hamilton) ֆոնդային բորսայի վերլուծաբան Բրեին Ուայթը (Brian White)։



Նոյեմբերի սկզբին իրականացվել են մի շարք բարփոխումներ՝ նորացվել է սարքի ապակին, թափքն էլ այժմ դիմացկուն պողպատից է։ Շատերը գնով են հետաքրքրված․ այն կկազմի 999$՝ բազային մոդելի դիմաց, որը մինչև օրս եղածներից ամենաթանկ մոդելն է:



Քուքը պատմում է,  որ  iPhone X֊ի  նախնական պատվերների քանակը նախորդ շաբաթվա ընթացքում  պարազպես ապշեցուցիչ էր անկախ այն հանգամանքից, որ պաշտոնական կայքում նշված էր՝ առաքման ժամկետները հետաձգվել են հինգից֊վեց շաբաթով։



Դեռ ամսվա սկզբին բաժնետոմսերի գինը 166.89 դոլար էր, ինչը բարձրագույն ցուցանիշից  1.3%-ով է պակաս։ Կուպերտինոյի և Կալիֆորնիայի ընկերությունների շուկայական կապիտալիզացիան կազմել է 862$ միլիարդ դոլար։



2007թ․ հունվարին առաջին iPhone֊ի դուրս գալուց ի վեր Apple֊ի բաժնետոմսերի արժեքը աճել է 1,300%-ով, համեմատության համար․  S&P 500֊ինը՝ 83%-ով նվազել է։ Շահութաբաժինները հաշվի առնելով՝ Apple֊ի ընդհանուր շահույտը կազմել է 1,400%։ ([tmsnrt.rs/2z5YNB0](http://tmsnrt.rs/2z5YNB0))



Սկսած 2007 թվականից Apple֊ի  ֆոնդը տարեկան աճում է 26%-ով։ Իսկ դա նշանակում է, որ գծապատկերը, որը հիմնվում է այժմյա բաժնետոմսերի վրա, 2018թ․ կեսերին կհասնի շուկայական կապիտալիզացիայի 1 տրիլիոն դոլարի։



Apple֊ի  37 ֆինանսական վերլուծաբանների հաշվարկներով միջին գնային արժեքը կկազմի 176.70$, որը համարժեք է 913$ միլիարդ շուկայակ  արժեքին։



Առնվազն չորսը վերլուծաբան ունեն Apple֊ի  թիրախային գները, որոնք շուկայական գները գնահատում են 1$ տրիլիոն։ Դրեքսել Համիլտոն (Drexel Hamilton) Ուայթի՝ Apple֊ի վերլուծաբաններից ամենամեծ օպտիմիստի թիրախային գինը 208$ է, ինչը համարժեք է 1.074$ շուկայական գնին։  ([reut.rs/2z5egB9](http://reut.rs/2z5egB9))



Վերլուծաբաններից և ոչ ոք խորհուրդ չի տալիս վաճառել Apple֊ի բաժնետոմսերը։ Դրանք ամենաթանկը գնահատող  յոթյակը եզրափակում է Rosenblatt Securities (Ռոզենբլեթ Սեքյուրիթիս)֊ի վերլուծաբան Ջուն Ջանգը՝ 140 դոլար արժեքով։



Նախնական գրախոսությունների համաձայն՝ iPhone X֊ը ճանաչվել է լավագույնը, չնայած որ որոշ վերլուծականներում նոր սարքավորման FaceID֊ի՝ ընկերության՝ դեմքը ճանաչող համակարգում, մի քանի խնդրի մասին է հիշատակվում։



Պատրաստեց [**Advance Lab**](www.advancelab.info)-ը