Իլհամ Ալիեւը Շուշիում կունենա իր հատուկ ներկայացուցիչը

Իլհամ Ալիեւը Շուշիում կունենա իր հատուկ ներկայացուցիչը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հրամանագիր է ստորագրել, որով Լեռնային Ղարաբաղի՝ Ադրբեջանի հսկողության ներքո անցած տարածքներում, ներառյալ Շուշիում, կունենա իր հատուկ ներկայացուցիչները, ըստ տարածքների բաժանման։

Ըստ այդմ, հատուկ ներկայացուցիչները կունենան պետական պաշտոնյայի կարգավիճակ, ինչպես նաեւ կունենան իրենց գրասենյակները եւ աշխատակազմերը տեղերում, կիրականացնեն իշխանության մարմիններին բնորոշ լիազորություններ եւ կլինեն անմիջականորեն Ալիեւի ենթակայության ներքո։