Եղանակը Հայաստանում

Եղանակը Հայաստանում
**Հանրապետության տարածքում`**



Նոյեմբերի 21-ին Շիրակում, Արագածոտնում, Արարատում և Արմավիրում, 22-23-ը՝ շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ: 22-ին լեռնային շրջաններում, 23-ին նաև նախալեռնային շրջաններում սպասվում են տեղումներ ձյան, հովտային շրջաններում՝ ձնախառն անձրևի տեսքով:



Քամին՝ արևմտյան՝ 3-8 մ/վ, 21-22-ն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ, 22-ին լեռնային շրջաններում՝ բուք և ցածր հորիզոնական տեսանելիություն:



Օդի ջերմաստիճանը 22-23-ը կնվազի 10-15 աստիճանով:



**Երևան քաղաքում՝**



21-ին սպասվում է փոփոխական ամպամածություն, առանձին հատվածներում հնարավոր է թույլ անձրև, 22-23-ը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ: