Ուելսի հավաքականն առանց գլխավոր մարզչի է մնացել

Ուելսի հավաքականն առանց գլխավոր մարզչի է մնացել
Ուելսի ֆուտբոլի ֆեդերացիայի կայքը հայտնում է, որ սեփական նախաձեռնությամբ Ուելսի հավաքականի գլխավոր մարզիչ Քրիս Կոուլմանը հեռացել է զբաղեցրած պաշտոնից: 47-ամյա Քրիս Կոուլմանն Ուելսի հավաքականը գլխավորել էր 2012-ին, իսկ Եվրո-2016-ում թիմը հասավ մինչեւ կիսաեզրափակիչ: ԱԱ-2018-ում բրիտանական թիմը չկարողացավ հաղթահարել ընտրական փուլի արգելքը: Բրիտանական մամուլում լուրեր են շրջանառվում, որ Կոուլմանը գլխավորելու է անգլիական «Սանդերլենդը»: