Աստղագուշակ նոյեմբերի 18-ի համար

Աստղագուշակ նոյեմբերի 18-ի համար
**Խոյ.**Սպասվում է ծանր եւ կարեւոր գործերով հագեցած օր: Դուք, սակայն, հաջողությամբ եք կարողանում գլուխ հանել գործերից: Օրը հարմար է նոր հարաբերություններ սկսելու համար: Եթե ցանկանում եք նոր էջ բացել ձեր կյանքում, ապա այսօր դրա համար ամենակարեւոր օրն է:



**Ցուլ. **Օրը կլինի չեզոք եւ պասիվ: Շրջապատի հետ հարաբերությունները կառուցեք փոխհասկացողության հիմքի վրա, ավելորդ լարվածությունից խուսափելու համար: Նոր գործ մի ձեռնարկեք, ավելի լավ է զբաղվեք առողջությամբ:



**Երկվորյակ**. Մասնագիտական հարցեր կարգավորելիս անհրաժեշտ է կենտրոնացնել ուշադրությունը: Մի խնայեք եռանդն ու ուժերը:Ավելի վաղ սկսած գործերը, հարկ է ժամանակին վերջացնեք: Հնարավոր է ազդեցիկ մարդկանց աջակցություն ստանաք:



**Խեցգետին.** Նշանի ներկայացուցիչներից նրանք, ովքեր ցանկանում են խզել ճնշող կապերը, այսօր կարող են անել դա: Օրը հարմար է ցանկացած բարդ գործ կարգավորելու համար: Բարենպաստ շրջան է անձնական հարցերով զբաղվելու համար:



**Առյուծ**. Անձնական եւ գործնական խնդիրները կկարգավորվեն, եթե ձեր ուշադրությունը կենտրոնացնեք դրանց վրա: Հին խնդիրները կարող են հիշեցնել իրենց մասին: Հարաբերությունները սիրելիի հետ կարող են կնճռոտվել: Խուսափեք վեճերից:



**Կույս. **Լի եք էներգիայով եւ կարող եք մեծ գործեր կատարել: Ցանկացած, նույնիսկ ամենից բարդ իրավիճակը կարող է ձեր օգտին լուծվել: Օգտակար է զբաղվել ինքնաքննությամբ եւ արդյունքների ամփոփմամբ: Եթե ունեք ազատ ժամանակ, ապա նվիրեք հանգստին:



**Կշեռք**. Այսօր կհաջողվի ցանկացած մասնագիտական խնդիր կարգավորել արդյունավետ կերպով եւ շարժվել առաջ: Կա հնարավորություն անակնկալ կերպով նոր գործնական հարաբերություններ սկսելու:



**Կարիճ**.** **Այսօր կարող եք բարդ բանակցություններ պլանավորել, գործնական հանդիպումների գնալ: Առաջին հայացքից խորամանկ պլաններից պարզապես հրաժարվեք: Ձեռնարկած գործը հաջողությամբ կպսակվի, եթե նույնիսկ ամենափոքր հույսն անգամ չկա հաջողության:



**Աղեղնավոր.** Գործնական հարաբերությունները կնճռոտ են: Զսպեք բացասական էմոցիաները եւ ավելի նվազ արտահայտվեք: Այդ կերպ կկարողանաք խուսափել սրացումներից: Սիրելի մարդու հետ հարաբերություններում եղեք ավելի շրջահայաց:



**Այծեղջյուր.** Մեծ է հավանականությունը, որ մասնագիտական սխալներ թույլ կտաք: Անձնական հարթության վրա եւս գործերն աչքի չեն ընկնի առանձնակի անխոչընդոտությամբ: Ավելի լավ է զբաղվեք տնային գործերով, վերանորոգմամբ:



**Ջրհոս.** Օրը հարմար է ակտիվ գործողությունների համար, սակայն սխալներից եւ ոչ ոք ապահովագրված չէ: Հապճեպ որոշումներ մի կայացրեք, այլապես խնդիրներ կունենաք: Շրջապատի հետ շփումներն այսօր սահմանափակեք: Օրն ավարտեք ինքնամփոփման մեջ: Հոգ տարեք առողջության մասին:



**Ձկներ.** Լի եք ուժով եւ էներգիայով: Կարող եք մասնագիտական լուրջ խնդիրներ լուծել: Անձնական հարցերում ավելի լավ է սպասողական կեցվածք որեգրեք: Նախաձեռնողականությունը այս դեպքում ձեր օգտին չէ: Ազատ ժամանակը տրամադրեք սպորտով զբաղվելուն: