Իրաքյան բանակը ազատագրել է ԻՊ-ի վերջին հենակետը

Իրաքյան բանակը ազատագրել է ԻՊ-ի վերջին հենակետը
Իրաքյան բանակը ազատագրել է Ռավա քաղաքը, որը հանդիսանում էր ԻՊ վերջին հենակետը Իրաքում: РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ, այս մասին հայտարարել է ազատագրման գործողության ղեկավար Աբդել- Ամիր Յարալլան։ Ըստ հաղորդման, ազատագրման գործողությունը տեւել է մի քանի ժամ եւ կառավարական ուժերի զինվորականներին հաջողվել է արդեն Իրաքի պետական դրոշը բարձրացնել քաղաքի կենտրոնում գտնվող շինությունների մեկի վրա:



Ռավան գտնվում է Անբար երկրամասի արևմուտքում՝ Սիրիայի սահմանից ոչ հեռու։ Նոյեմբերի սկզբին իրաքյան ուժերը իրենց հսկողության տակ էին վերցրել Էլ- Քաիմը ՝ ԻՊ կենտրոնակայանը Իրաքում, որը գտնվում է Ռավայից ոչ հեռու: Ազատագրվել է նաեւ Ռոմանան եւ եւս 9 բնակաեցված շրջաններ երկրի արևմուտքում։