Բելգրադում հատուկ ձեռնոցով «դռռացրին» Արմեն Սարգսյանին (տեսանյութ)

Բելգրադում հատուկ ձեռնոցով «դռռացրին» Արմեն Սարգսյանին (տեսանյութ)

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այսօր Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում այցելեց Սերբիայի տեխնոլոգիական պարկ: Այն տարածաշրջանի ամենազարգացած տեխնոլոգիական կենտրոններից մեկն է, որտեղ ելույթ ունեցավ և շրջայց կատարեց Արմեն Սարգսյանը: Տեխնոլոգիական պարկի աշխատակիցները Հայաստանի նախագահին ներկայացրին իրենց նորարարություններն ու նվաճումները: Օրինակ՝ ցուցադրեցին իրենց ստեղծած հատուկ ձեռնոցը, որը նախատեսված է կույրերի համար:  Այն իր վրա կրում է հատուկ ինֆրակարմիր սենսոր, որը մարդ կամ որևէ այլ օբյեկտ «տեսնելիս» վիբրացիա է տալիս այն կրողի ձեռքի վրա, նաև, ինչպես հետո նախագահը նկարագրեց Hraparak.am-ի հետ զրույցում, դռռացնում է: Արմեն Սարգսյանը որոշեց փորձարկել ձեռնոցը, հագավ այն և ձեռքը մեկնեց հենց մեզ վրա: Պարզվեց՝ ձեռնոցը, մեզ «տեսնելուն» պես, դռռացրել էր նախագահի ձեռքը, ինչը հետո մեզ խոստովանեց ինքը՝ Արմեն Սարգսյանը: 

Մանրամասն՝ տեսանյութում: