Ուկրաինայում կորոնավիրուսով վարակվածների թիվը 1 օրում ավելացել է 543-ով

Ուկրաինայում կորոնավիրուսով վարակվածների թիվը 1 օրում ավելացել է 543-ով

Ուկրաինայում մեկ օրում կորոնավիրուսով վարակվածների թիվը ավելացել է 543-ով։ Մեկ օրում մահացածների թիվն ավելացել է 13-ով։ Այս մասին հայտնում է UNIAN-ը։ Համավարակի ողջ ընթացքում կորոնավիրուսով վարակվածների թիվը կազմել է 49 043 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 21 703 է։ Մահացությունների ընդհանուր թիվը 1262 է։

Հուլիսի 6- տվյալների համաձայն, աշխարհում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը գերազանցել է 11,5 միլիոնը։ Մահացածների ընդհանուր թիվը մոտ 540 հազար է, առողջացածներինը՝ ավելի քան 6,5 միլիոն։ Վարակակիրների թվով առաջին տեղում ԱՄՆ-ն է /մոտ 3 միլիոն վարակակիր/․ ապա գալիս են Բրազիլիան /ավելի քան 1,6 միլիոն վարակակիր/ եւ Հնդկաստանը /մոտ 700 հազար վարակակիր/։ Ռուսաստանը արդեն չորրորդ տեղում է, իսկ հնգյակը եզրափակում է Պերուն։