Հանձնարարել է կատարելագործել և պարզեցնել շինարարական թույլտվությունների տրամադրման գործընթացը

Հանձնարարել է կատարելագործել և պարզեցնել շինարարական թույլտվությունների տրամադրման գործընթացը
Այսօր՝ նոյեմբերի 16-ին, տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է վարչապետ Կարեն Կարապետյանը: Նախքան օրակարգային հարցերի քննարկումը՝ Կարեն Կարապետյանը մի շարք հանձնարարականներ է տվել,- այս մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարության պաշտոնական կայքում։



Հաղորդագրության մեջ նշվում է, որ Կարապետյանը հանձնարարել է արդարադատության, տնտեսական զարգացման և ներդրումների, առողջապահության, տարածքային կառավարման և զարգացման նախարարներին, քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահին և ոստիկանության պետին և առաջարկել Երևանի քաղաքապետին՝ 2-ամսյա ժամկետում համատեղ մշակել անչափահասներին ծխախոտային արտադրատեսակներ, ալկոհոլային խմիչքներ և այլ արտադրանքի վաճառելու, ինչպես նաև տասնութ տարին չլրացած անձանց համար արգելված զվարճանքի վայրեր մուտք գործելու դեպքերի համար պատասխանատվության միջոցների խստացման, կանոնակարգման, ինչպես նաև լիազոր մարմնի գործառույթների հստակեցմանն ուղղված առաջարկություններ և ներկայացնել կառավարության աշխատակազմ: Կարապետյանի մյուս հանձնարարականը շինարարական թույլտվությունների տրամադրման վերաբերյալ է եղել։