Կալիֆորնիայում զինված հարձակման զոհերի թիվը հասել է հինգի

Կալիֆորնիայում զինված հարձակման զոհերի թիվը հասել է հինգի
ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում զինված հարձակման զոհերի թիվը հասել է հինգի: apnews.com-ը նշում է, որ ոստիկանները հանցագործությունը կատարած Կեւին Նիլի տանը հայտնաբերել են նրա կնոջ դին: Տեղի իշխանություններն էլ հաղորդում են, որ նախքան անկանոն հրազենային կրակահերթերի արձակումը, նա սպանել է իր կնոջը:



Հիշեցնենք, որ Ռեդ Բլաֆ գյուղի մերձակայքում հրազենային զինատեսակից տղամարդը անկանոն կրակահերթեր է արձակել տարբեր շինությունների ուղղությամբ: Կրակահերթերի թիրախում է հայտնվել նաեւ տեղի տարրական դպրոցը: Միջադեպի հետեւանքով հինգ մարդ զոհվել է եւ տասը մարդ՝ վիրավորվել: Իրավապահները ոչնչացրել են կրակահերթերն արձակող տղամարդուն, ում ինքնությունը պարզվել է հետո: Միջադեպի մանրամասները եւ մոտիվը դեռեւս անհայտ են: svoboda.org-ն էլ նշում է, որ ավելի վաղ հանցագործությունը կատարած Կեւին Նիլի հարեւանները մի քանի անգամ դիմել էին իրավապահներին այն մտավախությամբ, որ վերջինս վտանգավոր կերպով է վարվում իր ունեցած հրազենային զենքերի հետ: