«Հրապարակ»․ Մեծամորի ատոմակայանում կադրային ջարդ են սկսել․ նոր կադրերը «գազավիկներ» են

«Հրապարակ»․ Մեծամորի ատոմակայանում կադրային ջարդ են սկսել․ նոր կադրերը «գազավիկներ» են
Մեծամորի ատոմակայանում կադրային ջարդ են սկսել, հներից ազատվում են, իսկ նոր կադրերը «գազավիկներ» են։ Մեզ ահազանգած աշխատակիցը պատմեց, որ ջարդն սկսվել է էներգետիկայի նախարար Աշոտ Մանուկյանի այցից հետո՝ անցած շաբաթ, երբ հայտարարել է, որ պետք է փոփոխություններ անել, եւ վտանգավոր պայմաններում, ցածր աշխատավարձով աշխատող հին կադրերին սկսեցին ազատել։ Նախարարի մամլո խոսնակ Վասակ Թարփոշյանը մեզ ասաց, որ կադրային ջարդ գոյություն չունի։ «1700 հոգանոց աշխատակազմի պարագայում ամսական 2-3 փոփոխությունը ջարդ համարել չի կարելի»։