Հանդիպել են Աբաս Արաղչին եւ Ռաֆայել Գրոսին․ ինչ են քննարկել

Թեհրանում հանդիպել են Իրանի ԱԳ նախարար Աբաս Արաղչին եւ Միջուկային էներգիայի միջազգային գործակալության՝ ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար Ռաֆայել Գրոսին։ Այս մասին հայտնում է SNN-ը։ Այլ մանրամասներ հանդիպման մասին չի մանրամասնվում։
Հայտնի է, որ ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարի նախորդ այցը Իրան տեղի է ունեցել անցյալ տարվա աշնանը՝ նոյեմբերին։ Սպասվում է, որ այս այցի ժամանակ Գրոսին հանդիպում կունենա նաեւ Իրանի Միջուկային էներգիայի կազմակերպության ղեկավար Մոհամմադ Էսլամիի հետ։ Այցը հետաքրքիր է նրանով, որ տեղի է ունենում Իրանի եւ ԱՄՆ միջեւ Օմանում տեղի ունեցած բանակցություններից հետո։
Կարծիքներ