Վահե Գրիգորյանի եւ Արեւիկ Պետրոսյանի միջև լեզվակռիվ եղավ

Վահե Գրիգորյանի եւ Արեւիկ Պետրոսյանի միջև լեզվակռիվ եղավ

Սահմանադրական դատարանում արտահերթ ընտրությունների վիճարկման գործի քննության ընթացքում այսօր լեզվակռիվ տեղի ուենցավ ՍԴ դատավորներ Վահե Գրիգորյանի եւ Արեւիկ Պետրոսյանի միջեւ:

Վահե Գրիգորյանը, դիմելով ՍԴ նախագահին, ասաց. «Հարգելի նախագահ, թեկուզեւ դատավոր Պետրոսյանի խոսքը քողարկված ակնարկներ էր պարունակում իմ վարքի վերաբերյալ, ես ուզում եմ ՀՀ բոլոր քաղաքացիներից եւ կողմերից ներողություն խնդրել այն ամենի համար, ինչը որ դուք լսում եք, ինչին որ դուք էստեղ ականատես եք, ես վստահ եմ , որ Հայաստանի  Հանրապետությունը արժանի է շատ այլ վարք դրսեւորող Սահմանադրական դատարանի, ես խնդրում եմ անտեսել այդ ամենը, թեկուզ եւ դա դատավորի հասցեին է արված եւ ի վերջո անցնել գործի քննությանը: Ողջ հանրապետությունը սպասում է այս գործով որոշմանը, ինչպիսին էլ այդ որոշումը լինի»։

Արեւիկ Պետրոսյանն էլ իր հերթին դիմեց ՍԴ նախագահին` ասելով, որ սպասում է նրա արձագանքին. «Որպեսզի վկայակոչեք հնչեցված մտքի վերաբերյալ Սահմանադրական դատարանի մասին օրենքի 14 հոդվածի 7-րդ կետը` ուղիղ վարկաբեկում էր դատական իշխանությանը եւ Սահմանադրական դատարանին»։