Մարզպետի կամքը օրենքից վեր է

Մարզպետի կամքը օրենքից վեր է

Հոկտեմբերի 25-ին Արարատի մարզի Արբատ համայնքի հիմնական դպրոցում կայացել է տնօրենի ընտրություն: Առաջադրված 3 թեկնածուներից փակ, գաղտնի քվեարկությամբ ձայները բաշխվել են հետևյալ կերպ՝ Արմեն Կիրակոսյան՝ 3 (դպրոցի տնօրեն), տնօրենի պաշտոնակատար Անահիտ Հովհաննիսյան՝ 2 ձայն, դպրոցի ուսուցիչ Կիրակոս Վահանյան՝ 3 ձայն: Ըստ կարգի՝ հոդված 28.2-ի համաձայն, առավելագույն ձայներ հավաքած հավակնորդների կրկնակի ընտրությունը տեղի չունեցավ, քանի որ խորհրդի 3 անդամները, որոնք ներկայացնում էին Արարատի մարզպետարանը և Արբատի համայնքապետարանի ներկայացուցիչը նիստը լքեցին: ԿԳ նախարարության հանրակրթության վարչության գլխավոր մասնագետ Լիլիա Բալասանյանը, ով ընտրություներին մասնակցում էր որպես նախարարության ներկայացուցիչ, իր եզրակացության մեջ վերլուծելով ընտրական ողջ պրոցեսը, նշել է. «Խախտվել է տնօրենի ընտրության կարգի 28-րդ կետի 2-րդ ենթակետը»:
Հանաձայն կառավարության որոշման նախարարության լիազոր ներկայացուցչի բացասական եզրակացության դեպքում պետք է հաջորդի ԿԳ նախարարի հրամանը հանձնաժողով ձևավորելու և ուսումնասիրելու առկա վիճակը: Սակայն հոկտեմբերի 30-ից մարզպետարանի կրթության վարչության կողմից ճնշում է գործադրվում դպրոցական խորհրդի վրա, որպեսզի նոյեմբերի 2-ին կազմակերպվի կրկնակի քվեարկություն, որ մարզպետի ներկայացուցիչը, ով հավաքել է 2 ձայն, զբաղեցնի տնօրենի աթոռը: Համաձայն ՀՀ կառավարության թիվ 319 –Ն որոշման՝ ընտրությունները կարող են ոչ թե կրկնվել, այլ նշանակվել նոր ընտրություններ, բայց «ամենազոր» մարզպետը՝ Արամայիս Գրիգորյանը, որոշել է արհամարհել օրենքներն ու կառավարության որոշումները: