Սպիտակի վերելակաշինական գործարանը քանդվում է ապօրինի. ահազանգ

Սպիտակի վերելակաշինական գործարանը քանդվում է ապօրինի. ահազանգ

«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն 2,493 հա մակերեսով տարածքի վրա կատարում է Սպիտակի «Վերելակաշինական գործարան» ՓԲԸ-ի ապօրինի քանդման աշխատանքներ, որի վերաբերյալ քանդման թույտվություն չունի:



Պահանջում ենք բոլոր պատկան մարմիններին՝ ուշադրություն դարձնել տեղի ունեցող ապօրինությանը և թույլ չտալ քանդել Սպիտակ քաղաքի (հասցե՝ ք. Սպիտակ, Շահումյան 1) վերելակաշինական գործարանը:



Ծանուցում: Սույն թվականի օգոստոսի 17-ին գործարանը դիմել է քաղաքապետարան քանդման թույլտվություն ստանալու համար, որին ի պատասխան հայտնել են, որ «Քանդման թույլտվություն ստանալու համար անհրաժեշտ է ներկայացնել ՓԲԸ-ի բաժնետերերի ընդնհանուր ժողովի որոշում, մասնագիտական կազմակերպութան եզրակացություն և քանդման նախագիծ ու տեղական տուրքի վճար: Միաժամանակ տեղեկացվում է, որ քանդման թույտվությունը կտրամադրվի նշված հարցը և ընկերության կողմից Սպիտակ համայնքում պլանավորած ներդրումային ծրագրերը համայնքի ավագանու կողմից քննարկվելուց հետո»:



 Գործարանը կառուցվել է Սպիտակի երկրաշարժից հետո:



Դրա կառուցման համար ձեռք են բերվել հատուկ համաձուլվածքի մետաղյա կոնստրուկցիաներ, և գործարանի այսօրվա շուկայական արժեքը կազմում է շուրջ 50 մլն դոլար:



Ըստ մասնագետների կարծիքի՝ նմանատիպ գործարան Հայաստանում գոյություն չունի, իսկ այդպիսի նոր գործարան կառուցելու համար անհրաժեշտ է մի քանի տարի:



Գործարանը կարող է օգտագործվել ոչ միայն վերելակների կառուցման, այլ նորագույն տեխնոլոգիաներով մրցունակ արտադրության համար:



Երևանում և այլ քաղաքներում գրեթե բոլոր վերելակները կարիք ունեն փոխարինման: Նման կառույց ունենալով և քանդելով այն՝ Հայաստանի Հանրապետությունում գործող ապօրինի իշխանությունները իրականացնում են ապազգային քաղաքականություն:



«Երկիր Ծիրանի» կուսակցություն