Ծառուկյանը Ադիգեայից հյուրեր ուներ

Ծառուկյանը Ադիգեայից հյուրեր ուներ

Ադիգեայի հանրապետությունից ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հրավերով Հայաստան էին ժամանել Ադիգեայում ՌԴ արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Իգոր Թերզյանն ու Ադիգեայի Հանրապետության ղեկավար Մուրադ Կումպիլովի՝ ներդրումային քաղաքականության հարցերով օգնական Պյոտր Գառնագան։



Հյուրերը Ծառուկյանին փոխանցեցին Ադիգեայի Հանրապետության նախագահի բարեմաղթանքներն ու նրա անունից համատեղ գործակցության առաջարկը։ Իգոր Թերզյանը նաև Մուրադ Կումպիլովի անունից Ծառուկյանինյ փոխանցեց Ադիգեայի Հանրապետություն հրավերի պաշտոնական նամակը։



«Ադիգեայի Հանրապետությունում հարյուրից ավելի ազգություններ կան, որոնց մեջ հայերը թվով երրորդն են և ակտիվ դերակատարում ունեն երկրի կյանքում։ Վստահ եմ, որ Ձեզ հետ գործակցությունը չափազանց օգտակար կլինի և նոր խթան կլինի նաև նրանց համար»,-ասաց Իգոր Թերզյանը։