Ձեր ջերմությունը բարձրացել միացել է այս շոգերին և չգիտենք՝ ինչ անենք

Ձեր ջերմությունը բարձրացել միացել է այս շոգերին և չգիտենք՝ ինչ անենք

Այսօր ավարտվում է «Հայաստան-Սփյուռք» 6-րդ համաժողովը։ Այս պահին ընթանում է համաժողովի փակման արարողությունն ու վերջին նիստը։ ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն իր ելույթում նախ ներողություն խնդրեց շոգ եղանակի համար՝ փորձելով հումորով մեկնաբանել եղանակի շոգ լինելը։ 



«Այստեղ այսքան շոգ է, քանի որ ձեր ջերմությունը բարձրացել միացել է այս շոգերին և չգիտենք՝ ինչ անենք»,-ասաց նախարարն ու հնչեցին ծափեր։



Ապա շարունակեց, որ մեր համաժողովի ընթացքը թույլ է տալիս արձանագրել, որ մեր հիմնական մասնակիցները գոհ են աշխատանքներից։ «Այդ առումով ուզում եմ ձեզ հետ միասին շնորհակալություն հայտնել հանրապետության նախագահին, քանզի վերջին երեք ամիսների ընթացքում անընդհատ իր հսկողության տակ են եղել նախապատրաստական աշխատանքները։ Նրա հոգածության, պայմանների ստեղծման արդյունքում է, որ վեցերորդ համաժողովն իր բոլոր պարամետրերով գերազանցեց մնացած հինգ համաժողովներին»,-ասաց Հրանուշ Հակոբյանը։



Նրա խոսքով, եթե ամփոփենք չորս ուղղություններով 16 թեմատիկ նիստերը, ապա կարող ենք արձանագրել, որ այդ ընթացքում ելույթ է ունեցել 102 մասնակից և հարցերով, հարցադրումներով ու առաջարկություններով իրենց են դիմել 168-ը։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ