Հիմա էլ 3000 եվրո

Հիմա էլ 3000 եվրո

Կառավարության հերթական նիստում արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը նորից փող կխնդրի պետբյուջեից, որպեսզի փոխհատուցի Հայաստանի արդարադատության չգոյության համար։ Այս անգամ էլ Հայաստանը ՄԻԵԴ-ում պարտվել է «Հովհաննիսյանն ընդդեմ Հայաստանի» գործով։ Եվ դրա համար պետբյուջեից պետք է հաղթող կողմին՝ Հովհաննիսյաններին, պետբյուջեից վճարվի 3000 եվրոյին համարժեք գումար։



Պետբյուջեն, ինչպես գիտենք, գոյանում է մեր, այդ թվում՝ արդարադատության նախարարի ու մյուս նախարարների վճարած հարկերից։ Ու հիմա մենք մեր հաշվին պետք է փոխհատուցենք այն սխալի համար, որը թույլ են տվել մեր դատավորներն իրենց անբարեխիղճ, ոչ պրոֆեսիոնալ ու գուցե նաև կոռումպացված գործունեության արդյունքում։



Նախորդ նիստերից մեկում Դավիթ Հարությունյանը նույն նպատակով կրկին գումար էր խնդում կառավարությունից․ այդ անգամ մեր պարտությունն արժեցել էր 4000 եվրո։



Ի դեպ, նախագիծը չզեկուցվող է, ուղղակի կընդունեն ի գիտություն ու կտրամադրեն գումարը։



 



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ