«Վաստակավորի» կոչում ստացած լրագրողներն ու մանկավարժները

«Վաստակավորի» կոչում ստացած լրագրողներն ու մանկավարժները

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր Սերժ Սարգսյանը մի շարք բնագավառների ներկայացուցիչներին պարգևատրել է։ «Հրապարակը» առանձնացրել էր մշակույթի բնագավառում պարգևատրված երգիչ, դերասան, նկարիչներին։ Այս անգամ առանձնացնում ենք վաստակավոր մանկավարժի, բժիշկի, իրավաբանի ու լրագրողի կոչում ստացած անձանց։



Վաստակավոր իրավաբան



Սերժիկ Ավետիսյան- Հայ-ռուսական համալսարանի հիմնադրման 20-ամյակի կապակցությամբ, իրավագիտության զարգացման և օրինականության ամրապնդման գործում ունեցած նշանակալի վաստակի համար համալսարանի ամբիոնի պրոֆեսոր, իրավաբանական գիտությունների դոկտոր Սերժիկ Սերգեյի ԱՎԵՏԻՍՅԱՆԻՆ շնորհել Հայաստանի Հանրապետության վաստակավոր իրավաբանի պատվավոր կոչում:



Վաստակավոր մանկավարժ



Վահրամ Գրիգորյան- Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ, մատաղ սերնդի դաստիարակության գործում ունեցած վաստակի համար Երևանի «Օլիմպոս» կրթահամալիրավագ դպրոցի տնօրեն Վահրամ Վարդգեսի ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ շնորհել Հայաստանի Հանրապետության վաստակավոր մանկավարժի պատվավոր կոչում:



Նուրիջան Մանուկյան- Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ, կրթության բնագավառում ունեցած վաստակի համար Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կրթության ազգային ինստիտուտի տնօրենի խորհրդական Նուրիջան Մարգարի ՄԱՆՈՒԿՅԱՆԻՆ շնորհել Հայաստանի Հանրապետության վաստակավոր մանկավարժի պատվավոր կոչում:



Արմեն Հարությունյան- Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ, կրթության բնագավառում ունեցած վաստակի համար Երևանի Ա. Բաբաջանյանի անվան պետական երաժշտամանկավարժական քոլեջի տնօրեն Արմեն Քրիստափորի ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ շնորհել Հայաստանի Հանրապետության վաստակավոր մանկավարժի պատվավոր կոչում



Աննա Ավալյան- Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ, կրթության բնագավառում ունեցած վաստակի համար Բերդի արհեստագործական պետական ուսումնարանի տնօրեն Աննա Էդիկի ԱՎԱԼՅԱՆԻՆ շնորհել Հայաստանի Հանրապետության վաստակավոր մանկավարժի պատվավոր կոչում:



Սամվել Բալոյան- Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ, կրթության բնագավառում ունեցած վաստակի համար «Գեղարվեստական դաստիարակության և մշակույթի մանկապատանեկան կենտրոն» ՊՈԱԿ-ի գեղարվեստական ղեկավար, փոխտնօրեն Սամվել Վանիկի ԲԱԼՈՅԱՆԻՆ շնորհել Հայաստանի Հանրապետության վաստակավոր մանկավարժի պատվավոր կոչում:



Արմեն Ծատուրյան- Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ, կրթության բնագավառում ունեցած վաստակի համար «Վանաձորի մաթեմատիկայի և բնագիտական առարկաների խորացված ուսուցմամբ հատուկ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրեն Արմեն Միշայի ԾԱՏՈՒՐՅԱՆԻՆ շնորհել Հայաստանի Հանրապետության վաստակավոր մանկավարժի պատվավոր կոչում:



Կարեն Ղարաքեշիշյան- Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ, կրթության բնագավառում ունեցած վաստակի համար Վանաձորի թիվ 1 արհեստագործական պետական ուսումնարանի տնօրեն Կարեն Կարլենի ՂԱՐԱՔԵՇԻՇՅԱՆԻՆ շնորհել Հայաստանի Հանրապետության վաստակավոր մանկավարժի պատվավոր կոչում:



Վաստակավոր բժիշկ



Արեմնուհի Բադալյան- Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ, առողջապահության բնագավառում ունեցած վաստակի համար «Վաղարշապատի հիվանդանոց» ՊՓԲԸ-ի բաժանմունքի վարիչ Արմենուհի Անանիայի ԲԱԴԱԼՅԱՆԻՆ շնորհել Հայաստանի Հանրապետության վաստակավոր բժշկի պատվավոր կոչում:



Վաստակավոր լրագրող



Ֆրիդիկ Առուստանյան-Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ, լրագրության բնագավառում ունեցած վաստակի համար «ԱՐՄԵՆՊՐԵՍ» լրատվական գործակալության ֆոտոլրատվության խմբագրության պատասխանատու խմբագիր Ֆրիդիկ Հայկի ԱՌՈՒՍՏԱՄՅԱՆԻՆ շնորհել Հայաստանի Հանրապետության վաստակավոր լրագրողի պատվավոր կոչում:



Ելենա Կուրդիյան- Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ, լրագրության բնագավառում ունեցած վաստակի համար «Ռեսպուբլիկա Արմենիա» թերթի գլխավոր խմբագիր Ելենա Կարենի ԿՈՒՐԴԻՅԱՆԻՆ շնորհել Հայաստանի Հանրապետության վաստակավոր լրագրողի պատվավոր կոչում:



Վաստակավոր ճարտարապետ



Լևոն Վարդանյան- Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ, Ճարտարապետության բնագավառում ունեցած վաստակի համար «ԼՎՔ» ՍՊԸ-ի ճարտարապետական արվեստանոցի ղեկավար Լևոն Հրաչիկի ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ շնորհել Հայաստանի Հանրապետության վաստակավոր ճարտարապետի պատվավոր կոչում: