Երևանի «Արարատ» կոնյակի, գինու, օղու կոմբինատը 140 տարեկան է
Երևանի «Արարատ» կոնյակի, գինու, օղու կոմբինատը նշում է իր հիմնադրման 140 ամյակը։ Հիշարժան տարեդարձի կապակցությամբ անցկացվող միջոցառումներին մասնակցելու համար Հայաստան են ժամանել բազմաթիվ հյուրեր աշխարհի տարբեր երկրներից։ Կոմբինատի՝ Արմավիրի մեթերման կայանում տրվեց կոմբինատի 140-ամյակին նվիրված տոնկան միոջցառումների շարքի մեկնարկը։ Մինչ այդ «Մուլկտի գրուպ» կոնցեռնի հիմնադիր Գագիկ Ծառուկյանը հանդիպեց արմավիրցի խաղողագործների հետ։ Այնուհետև անցան բուն տոնակատարությանը։ Դրսից ժամանած հյուրերը բարձր գնահատեցին գործարանի արտադրանքը և հատկապես խոսեցին հայկական գինու ու կոնյակի բարձր համային հատկանիշների մասին։
Կարծիքներ