Թեղուտցի ընտանիքը երկրորդ արու զավակին կորցրեց

Թեղուտցի ընտանիքը երկրորդ արու զավակին կորցրեց

Այսօր հակառակորդի կրակոցից Արցախում զոհված  զինծառայող Սեյրան Մանվելի Սարգսյանը Տավուշի մարզի Թեղուտ համայնքից էր: Բանակ էր զորակոչվել ձմռանը:



Թեղուտի համայնքապետ Արարատ Թամրազյանից տեղեկացանք, որ նա ընտանիքի կրտսեր զավակն էր, իսկ նրա ավագ եղբայրը մեկ տարի է, ինչ ավտովթարի զոհ է դարձել: «Պատկերացնում եք ընտանիքն հիմա ինչ վիճակում է, երեք որդիներից երկուսին կորցնես»,- խոր ցավով ասաց համայնքապետը:



Հիշեցնենք, որ 28.09.2017թ՝ ժամը 15:00-ի սահմաններում, N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքի ուղղությամբ հակառակորդի կողմից արձակած կրակոցի հետևանքով գլխի շրջանում մահացու վիրավորում է ստացել պարտադիր ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Սեյրան Մանվելի Սարգսյանը: Երկրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով սպանություն կատարելու դեպքի առթիվ, կատարվում է նախաքննություն: