«Գութան» փառատոնն այս անգամ կանցկացվի Արցախի ամեն քաղաքում

«Գութան» փառատոնն այս անգամ կանցկացվի Արցախի ամեն քաղաքում

Ազգագրական երգի-պարի ամենամյա փառատոն «Գութանը» այս տարի ևս արդեն չորրորդ անգամ կանցկացվի Արցախում։ Փառատոնն անցկացվում է «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ։ «Այս ուրախությունը մենք մի քանի օրից կրկնելու ենք, տանելու ենք Արցախ։ Եվ պիտի ասեմ՝ Արցախում մեծ ապասում կա «Գութանին» և պիտի շնորհակալություն հայտնեմ Գագիկ Ծառուկյանին, որի անմիջական հոգատարությամբ մենք կարողանում ենք իրականություն դարձնել «Գութանը» նաև Արցախում մեր սահմանապահ ժողովրդի համար»,-կարծում է «Գութան» փառատոնի հիմնադիր, երգիչ Մրոն՝ Արսեն Գրիգորյանը։



Այս անգամ փառատոնին կմասնակցի ավելի քան 2 ազգագրական երգի-պարի խումբ։ Ըստ Արսեն Գրիգորյանի՝ այս տարի յուրաքանչյուր խումբ գնալու է որևէ քաղաք, մեկը՝ Քաշաթաղ, մյուսը՝ Մարտակերտ, Մատաղիս, Մարտունի և այսպես շարունակ։ «Գութան» ամենամյա փառատոնն իրականացվում է 2014 թվականից։