Նիկոլ Փաշինյանի և Արտաշես Գեղամյանի միջև տեղի ունեցած միջադեպին ակատես է եղել

Նիկոլ Փաշինյանի և Արտաշես Գեղամյանի միջև տեղի ունեցած միջադեպին ակատես է եղել

ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի և ՀՀԿ-ական պատգամավոր Արտաշես Գեղամյանի միջև տեղի ունեցած միջադեպին ակատես է եղել։ Ականատեսն էլ ոչ ավել ոչ պակաս «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Նապոլեոն Ազիզյանն է։



Հիշեցնենք, որ ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյան իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Հենց նոր ԱԺ միջանցքում Ա. Գեղամյանը բռունցքներով հարձակվեց ինձ վրա։ Հաջողությամբ պաշտպանվեցի։ Մի երկու անգամ էլ կոշիկներս փայլեցրի իրենով։ Ներողություն եմ խնդրում հանրությունից, որ ստիպված եմ աշխատել այս պայմաններում»:



Արտաշես Գեղամյանը, սակայն լրագրողների հետ զրույցում հերքել է բռունցով հարվածելու փաստը ասելով, որ եթե բռունցքով հարձակվեի, Փաշինյանը կտեղափոխվեր հիվանդանոց։



Նշենք, որ նախքան բռունցքների անցնելը պատգամավորները թեժ բանավեճ էին ունեցել նիստերի դահլիճում։ Փաշինյանն իր ելույթում հիշատակել է Գեղամյանին՝ նշելով, որ նա Մուշ ու Արդահանը գրավելու փոխարեն ճիշտ կանի խոսի լենինիզմից ու կոմունիզմից՝ ակնարկելով Արտաշես Գեղամյանի կոմունիստական անցյալը: Տեղից Արտաշես Գեղամյանը բղավել է. «Չափդ մի կորցրու», ինչին Փաշինյանն արձագանքել է. «Այ քեզ բան, ես էսքան զահլա չունեմ, րոպես պահեք»:



Մանրամասները՝ առաջիկայում։