Հայաստանի ընտրանու հերթական տխուր ելույթը՝ ԱԱ 2018-ի խմբային փուլում (տեսանյութ)
ԱԱ-2018-ի ընտրական փուլում Հայաստանի հավաքականն իր վերջին տնային հանդիպումն անցկացրեց՝ ընդունելով Լեհաստանի հավաքականին և պարտվեց ոչ ֆուտբոլային 1:6 հաշվով:
Խաղի հաշիվը 2-րդ բացեցին լեհ ֆուտբոլիստները (Կամիլ Գրոսիցկի):
Բաց թողած գոլից հետո Հայաստանի հավաքականը փորձեց տիրել նախաձեռնությանը, սակայն Լեհաստանի ուժեղ հավաքականն իր առաջատարի՝ Լևոնդովսկու գլխավորությամբ ոչ մի շանս չտվեց տանտերերին, իսկ անձամբ Լևանդոցսկին 3 գնդակ ուղարկեց Գրիգոր Մելիքսեթյանի պաշտպանած դարպասը:
Լեհաստանի հավաքականի 5-րդ գոլը խաղի 58-րդ րոպեին հեղինակեց Յակոբ Բլաշիկովսկին, իսկ Խաղավարտի մոտ Ռաֆալ Վոլսին 6-րդ գնդակն ուղարկեց մեր հավաքականի դարպասը:
Մեր թիմի կազմում միակ գոլը հեղինակեց պաշտպան Հովհաննես Համբարձումյանը՝ անկյունայինից Մխիթարյանի փոխանցումից հետո գլխի հարվածով գրավելով Վոյցեխ Շչեսնիի դարպասը:
Նշենք, որ ԱԱ-2018-ի ընտրական փուլի վերջին հանդիպումը Հայաստանի հավաքականը կանցկացնի հոկտեմբերի 8-ին: Արտագնա խաղում մեր ընտրանին կհյուրընկալվի Ղազախստանի ազգային թիմին:
Կարծիքներ