ՌԴ ԱԳՆ-ն մտադիր է Ջոնսոնի հետ նախևառաջ քննարկել ռուս-բրիտանական հարաբերությունների կարգավորումը

ՌԴ ԱԳՆ-ն մտադիր է Ջոնսոնի հետ նախևառաջ քննարկել ռուս-բրիտանական հարաբերությունների կարգավորումը

ՄԲ վարչապետ Բորիս Ջոնսոնի Մոսկվա կատարելիք այցի շրջանակներում ռուսական կողմը մտադիր է կենտրոնանալ երկկողմ հարաբերությունների կարգավորման վրա, հայտարերել է ՌԴ առաջին փոխարտգործնախարար Վլադիմիր Տիտովը:



Նախօրեին ՄԲ ԱԳՆ-ն հայտարարել էր գերատեսչության ղեկավարի Ռուսաստան կատարելիք այցի մասին: Ջոնսոնը Մոսկվա կայցելի 2017թ. վերջին՝ քննարկելու Իրանի, Մերձավոր Արևելքի և անվտանգության հետ կապված հարցեր: 



«Առաջին հերթին մտադիր ենք կենտրոնանանալ ռուս-բրիտանական հարաբերությունների կարգավորման վրա, դա անհետաձգելի խնդիր է, ինչի համար անհրաժեշտ է արհեստական և անհարկի ձևականություններից զերծ երկխոսություն»,- ասել է Տիտովը՝ РИА Новости-ի հետ զրույցում:



Փոխնախարարի խոսքով՝ կոնկրետ, գործնական լուծում պահանջող հարցերի թվում է միջկառավարական հանձնաժողովի գործունեության վերականգնումը՝ հաշվի առնելով երկու երկրների գործարար շրջանակների միջև տնտեսական երկխոսության պահանջվածությունը: