Հաագայի դատարանում դատում են ցեղասպանություն իրականացնելու մեջ մեղադրվող սերբ նախկին գեներալի

Հաագայի դատարանում դատում են ցեղասպանություն իրականացնելու մեջ մեղադրվող սերբ նախկին գեներալի

Այս տարվա նոյեմբերի 22-ին Հաագայի դատարանը իր վճիռը կհրապարակի կապված Սերբիայի Հանրապետության բանակի նախկին գեներալ Ռատկո Մլադիչի գործով: Ինչպես հայտնում է РТС-ն, արդեն հայտնի է դարձել, որ նախկին գեներալին սպառնում է ցմահ ազատազրկում: Հիշեցնենք, որ Ռատկո Մլադիչի դատավարությունը ձգվում է արդեն ավելի քան չորս տարի: Մլադիչը մեղադրվում է մարդկանց հալածելու, մասսայական սպանություն իրականացնելու, մարդկանց արտաքսելու կամ հարկադիր գաղթեցումներ կազմակերպելու, առանձին խմբերի հանդեպ ցեղասպանություն իրականացնելու եւ մարդկության դեմ գործած այլ հանցանքների մեջ: Մլադիչի մեղադրական եզրակացության մեջ առկա է նաեւ ահաբեկչության, անօրինական կերպով խաղաղ բնակչության վրա զինված հարձակումներ կազմակերպելու, քաղաքացիական անձանց պատանդ վերցնելու, միջազգային մարդասիրական իրավունքը եւ պատերազմի վարման միջազգային սկզբունքները խախտելուը դրվագներ եւս: Ըստ մեղադրական եզրակացության՝ նրա անմիջական հրամանով կամ գիտությամբ՝ 1992—1995 թթ Բոսնիայում եւ Հերցեգովինայում սպանվել է 100 հազար մարդ: