«Զանգեզուր» կենսոլորտային համալիրի «Զանգեզուր» տեղամասում տեսուչները հրդեհի օջախ են հայտնաբերել

«Զանգեզուր» կենսոլորտային համալիրի «Զանգեզուր» տեղամասում տեսուչները հրդեհի օջախ են հայտնաբերել

Այսօր ժամը 16-ի սահմաններում «Զանգեզուր» կենսոլորտային համալիրի «Զանգեզուր» տեղամասում տեսուչները հրդեհի օջախ են հայտնաբերել: Վերջիններս հրդեհի մասին տեղեկացրել են ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայությանը և սկսել հրդեհաշիջման աշխատանքները:



Նախնական տվյալներով, կրակը տարածվել է շուրջ 8 հա տարածքով: Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են «Զանգեզուր» տեղամասի և կենսոլորտային համալիրի այլ տեղամասերից օգնության եկած տեսուչները, ՀՀ ԱԻՆ Քաջարանի տարածքային ստորաբաժանման հրշեջները: Ներկայում կրակի հիմնական օջախները մարված են, հրդեհը տեղայնացվել է, մասնակի կրակի տարածում կա դեպի խոտածածկ լեռնային հատվածներ, ինչը կթուլացնի կրակի առաջխաղացումը:



Տեղամասում շարունակում են աշխատել տեսուչներն ու հրշեջները: Հատուկ պահպանվող տարածքում շարունակվում է իրականացվել շուրջօրյա հերթապահություն: