Ապտակով սնված տղան առանց աստիճան չի լինի․ Կադիլակ Սերոժ

Ապտակով սնված տղան առանց աստիճան չի լինի․ Կադիլակ Սերոժ

«Ընտանեկան բռնության կանխարգելման մասին» օրենքի նախագիծը մեծ թոհուբոհ առաջացրեց համացանցում եւ դրանից դուրս։ Քննարկումներն ու քննադատությունները չեն դադարում օրենքի նախագծի վերաբերյալ, ստեղծվել են ֆեյսբուքյան մեմեր, գրառումներ կատարվել։



Շենգավիթ վարչական շրջանի նախկին ղեկավար Սարգիս Հովհաննիսյանը (Կադիլակ Սերոժ) կողմ է ավանդույթներին․ «Ես ավելի շուտ կողմ եմ ավանդույթներին։ Ավանդութայինը ավելի շատ ա մոտիկ ոչ բռնություններին, այսինքն՝ մեր ավանդույթները ավելի շատ մոտիկ են ոչ բռնություններին»։



-Պարոն Հովհաննիսյան, այդ օրենքով կանխարգելվում է ծեծը, բռնությունը կնոջ, երեխայի նկատմամբ։



-Երեխային չեն ծեծում, կնոջը չեն ծեծում, մեր ավանդույթներով կա՞ տենց, որ ասենք կնոջը կամ երեխային ծեծում են։



-Վիճակագրական տվյալներ կան, որ բռնության են ենթարկվել կանայք։



-Ի՞նչ բռնություն։ Եվրոպայում բռնություն համարում են, որ արգելում ա գնա ինչ-որ մի տեղ, բայց մեր մոտ արգելվում ա վատ արարքները, Եվրոպայում դա կարան բռնություն համարեն։ Մենք ունենք լավ բանաստեղծներ, մեր լավ գուսաններից մեկից եկած․ «Ապտակով սնված տղան առանց աստիճան չի լինի»։



-Այսինքն՝ դուք դեմ եք այդ օրենքին։



-Ես համ օրենքին եմ դեմ, համ բռնությանը։ Ինձ համար շատ տհաճ բան ա, որ բռնություն լինի, մեր ավանդույթները չեն սերմանում բռնություն։ Էդ օրենքով, որ բռնության դեպքում պատասխանատվության ենթարկեն, շատ սխալ բան ա։ Կարան ինչ-որ ստից բանը ռեզինի պես ձգեն սարքեն, դրա համար մարդուն պատասխանատվության ենթարկեն։



Աննա Պապիկյան