Շպիցբերգենի մոտ ռուսական ուղղաթիռ է կործանվել

Շպիցբերգենի մոտ ռուսական ուղղաթիռ է կործանվել

Բարնցբուրգից ոչ հեռու (Շպիցբերգենի կղզիախումբ) ռուսական ուղղաթիռ է ընկել ծովը, Twitteri իր էջում հայտնել է Հյուսիսային Նորվեգիայի փրկարար ծառայությունը:



«Ռուսական Ми-8 ուղղաթիռը, որի մեջ 8 մարդ է եղել, ընկել է ծովը Բարենցբուրգից 2-3 կմ հեռու: Հյուսիսային Նորվեգիայի փրկարար ծառայությունը համակարգում է գործողությունը»,- հայտարարելեն ծառայությունում:



Այլ մանրամասներ չեն հաղորդվում:



Փրկարարների տվյալներով՝ անձնակազմը տագնապի ազդանշան չի տվել: Կործանված ուղղաթիռն առայժմ հայտնաբերել չի հաջողվել: 



Չպիցբերգեն կղզիախումբը գտնվոմ է Հյուսիսային սառուցյալ օվկիանոսում և ներառված է Նորվեգիայի վարչական տարածքում, որտեղ հատուկ իրավական ռեժիմ է գործում: Այդ տարածքում է գտնվում ռուսական Բարենցբուրգ ավանը, որտեղ բնակվում են հիմնականում հանքափորներ: