Վրաստանում ՀՀ-ն նոր դեսպան ունի

Վրաստանում ՀՀ-ն նոր դեսպան ունի

Վրաստանում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Յուրի Վարդանյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից։ «Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 8-րդ կետով` որոշում եմ Յուրի ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ ազատել Վրաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից»,-նշված է նախագահի հրամանագրում։ 



Մեկ այլ հրամանագրով՝ Վրաստանում ՀՀ դեսպան է նշանակվել Ռուբեն Սադոյանը։ «Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 8-րդ կետով` որոշում եմ Ռուբեն ՍԱԴՈՅԱՆԻՆ նշանակել Վրաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Թբիլիսի)»,-նշված է մյուս հրամանագրում։ 



Նշենք, որ «Հրապարակը» գրել էր, որ Գագիկ Բեգլարյանն իր վաղեմի ընկեր Ռուբեն Սադոյանին հենց այնպես չի «դարձնում» Վրաստանում ՀՀ դեսպան. դա ուրույն բարտեր է ենթադրում իր և Սադոյանների միջև:



«Բեգլարյանի որդին` Հրանտ Բեգլարյանը, որի կնունքի ու հարսանիքի քավորը, ի դեպ, Սամվել Կարապետյանն է, Կենտրոնի թաղապետ Արա Սադոյանի տեղակալ է նշանակվել հեռահար նպատակով։ Նա հաջորդ ընտրություններում կփորձի դառնալ Կենտրոնի թաղապետ»,-գրել էր թերթը։