Ռուսաստանում արդեն երեք կին է հավակնում նախագահի պաշտոնին

Ռուսաստանում արդեն երեք կին է հավակնում նախագահի պաշտոնին

Ռուսաստանում արդեն երրորդ կին թեկնածուն է գրանցվել հաջորդ տարի տեղի ունենալիք նախագահական ընտրություններում: Այս մասին հայտնում է Коммерсант պարբերականը՝ մանրամասնելով, որ երրորդ թեկնածուն «Женский диалог» կուսակցության ղեկավար Ելենա Սեմերիկովան է: Ռուսական Коммерсант պարբերականին տված հարցազրույցում Սեմերիկովան ասել է. «Ներկայումս մենք խորհրդակցություններ ենք անցկացնում այս թեմայով եւ որոշում կկայացնենք արդեն համագումարի ժամանակ, որը տեղի կունենա այս տարվա վերջին»: Սեմերիկովան ասել է, որ եթե մասնակցի էլ, ապա աջակցելու է Վլադիմիր Պուտինին, քանի որ լիովին կիսում է նրա քաղաքականությունը: Հիշեցնենք, որ ավելի վաղ առաջադրվել էին Քսենյա Սոբչակն ու Եկատերինա Գորդոնը: