Դատարանը թույլատրել է Դոն Պիպոյին դուրս գալ ՀՀ-ից

Դատարանը թույլատրել է Դոն Պիպոյին դուրս գալ ՀՀ-ից

Դոն Պիպո անունով հայտնի Արթուր Ասատրյանին դատարանը թույլատրել է Հայաստանի սահմաններից դուրս գալ։ Տեղեկությունը «Հրապարակ»-ի հետ զրույցում հայտնեց նրա պաշտպան Ռաֆայել Ամիրխանյանը։

Մեր տեղեկություններով՝ Արթուր Ասատրյանը մեկնելու է Մոսկվա՝ բժշկական հետազոտություն անցնելու համար։

Հիշեցնենք, որ Ասատրյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ եւ 6-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով, զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ, երեք անձի առևանգումը) եւ 235-րդ հոդվածի 2-րդ մասով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ հրազեն եւ ռազմամթերք ապօրինի կերպով ձեռք բերելը եւ պահելը):