Ռուսաստանից իրականացվող դրամական փոխանցումների ծավալով առաջատար են այս երկրները 

Ռուսաստանից իրականացվող դրամական փոխանցումների ծավալով առաջատար են այս երկրները 

Ղրղզստանն ու Տաջիկստանը հանդիսանում են առաջատարներ Ռուսաստանից դեպի Թուրքեստանի տարածաշրջան իրականացվող դրամական փոխանցումների ծավալով եւ այդ փոխանցումները էական տեղ են զբաղեցնում այդ երկրների ՀՆԱ-ում։ Այս մասին հայտնում է Emerging Europe-ը։

Ըստ այդմ, ղրղզստանցի աշխատանքային միգրանտների փոխանցած գումարները կազմում են Ղրղզստան պետության ՀՆԱ 30,1 տոկոսը, իսկ տաջիկ աշխատանքային միգրանտների փոխանցած գումարները կազմում են Տաջիկստան պետության ՀՆԱ 27,8 տոկոսը։ Ուզբեկստանում այդ ցուցանիշը կազմում է 11,6 տոկոս։ Ակնկալվում է, որ հաջորդ տարի Թուրքեստանի ռեգիոն Ռուսաստանից իրականացվող դրամական փոխանցումները կավելանան եւս 3,8 տոկոսով։