«Գողցեք, ապե, գողցեք»․ Ֆիզիկայի թաղմասում շինարարական «բարդակ»

«Գողցեք, ապե, գողցեք»․ Ֆիզիկայի թաղմասում շինարարական «բարդակ»

Մեզ է դիմել Աջափնյակ վարչական շրջանի Ֆիզիկայի թաղմասի բնակիչներից մեկը, նշելով, որ թաղամասում շուրջ մեկ ամիս է շինարարական «բարդակ» է տիրում, կից ուղարկել է նաև լուսանկարներ, որոնցում երևում են քանդած փողոցներ և շուռ եկած տաղավարը․

«Շինարարները հավանաբար հետևել են թաղապետի խորհրդին․ երբ ամիսներ առաջ թաղապետին հարցրել էին, թե ինչպե՞ս  ձեռք բերեն ոռոգման ջուր և փողոցային լուսավորություն, պատասխանել էր՝ «գողցեք, ապե, գողցեք», շինարարներն էլ հավանաբար «գողցել» են»,- ասաց մեր զրուցակիցը։ Թեմայի առնչությամբ փորձեցինք կապվել Թելման Թադևոսյանի հետ, սակայն նրա հեռախոսահամարը անհասանելի էր, իսկ Աջափնյակի թաղապետարանից այդպես էլ չպատասխանեցին մեր զանգերին։ Հատկանշական է, որ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը  մոտ մեկ ամիս առաջ գրառում էր կատարել, որում նկարագրում էր, թե ինչպես են ինքն ու Թադևոսյանը այցելել վերընշված թաղամաս․

«Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Թելման Թադևոսյանի հետ այսօր շրջել ենք Աջափնյակ վարչական շրջանի երկու թաղամասերում։
Ֆիզիկայի թաղամասը բնակիչների և թաղապետարանի համատեղ համագործակցության առումով իրապես օրինակելի է, որը լիահույս եմ վարակիչ կլինի նաև այլ թաղամասերի համար։ Բնակիչներն իրենց նախաձեռնությամբ սկսել են բարեկարգման աշխատանքներ, որոնք աջակցություն են ստացել թաղապետարանի կողմից։ Նախատեսվում են առանձին հատվածներում ոչ միայն սալիկապատման, այլև մաքրման ու կանաչապատման աշխատանքներ իրականացնել։ Շնորհակալություն թաղամասի բոլոր նախաձեռնող ու ներգրավված բնակիչներին»,- գրել էր Մակունցը։