Պատերազմող ՌԴ-ում մեկնարկել է գարնանային զորակոչը

Ռուսաստանում ապրիլի 1-ից սկսվել է գարնանային զորակոչը։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի համապատասխան հրամանագիրը հրապարակվել է իրավական տեղեկատվության պաշտոնական հարթակում։
«Որոշում եմ 2023 թվականի ապրիլի 1-ից հուլիսի 15-ը իրականացնել Ռուսաստանի Դաշնության 18-ից 27 տարեկան այն քաղաքացիների զինվորական ծառայության զորակոչը, ովքեր պահեստազորում չեն և ենթակա են զորակոչի` համաձայն 1998 թվականի մարտի 28-ի «Զինվորական պարտականությունների և զինվորական ծառայության մասին» №53-ФЗ Դաշնային օրենքի (զորակոչման ենթակա է 147 հազար մարդ):
Սույն օրենքին համապատասխան կատարել զինվորական ծառայությունից զորացրել այն զինվորներին, նավաստիներին, սերժանտներին և ավագներին, որոնց զորակոչի ժամկետը լրացել է»,- ասված է փաստաթղթում։
Փաստաթուղթն ուժի մեջ է մտել պաշտոնական հրապարակման պահից՝ 2023 թվականի մարտի 30-ից։
Կարծիքներ