Մեծ Բրիտանիայում առաջարկել են ստեղծել սեփական թվային արժույթը 

Մեծ Բրիտանիայում առաջարկել են ստեղծել սեփական թվային արժույթը 

Մեծ Բրիտանիայի ֆինանսների նախարար Ռիշի Սունակը առաջարկել է Անգլիայի բանկին ստեղծել սեփական թվային արժույթը եւ այն անվանել «բրիտքոյն»։ Այս մասին հայտնում է CNBC-ն։ Ըստ նախարարի, ներկայումս սկսվել են Ֆինանսների նախարարության եւ Անգլիայի գանձապետական բանկի միջեւ համատեղ աշխատանքային խմբի ստեղծման աշխատանքները, որը զբաղվելու է ապագա  թվային արժույթի ստեղծման նախնական ուսումնասիրություններով։ Նոր թվային արժույթը, եթե ստեղծվի, գործելու է հիմնական արժույթին զուգահեռ եւ մեկը մյուսով չի փոխարինվելու։ Նշենք, որ ներկայումս բրիտանական կառավարությունը դեռ որոշում չի կայացրել թվային ֆունտ ստեղծելու մասին, սակայն ուսումնասիրություններ ընթանում են կապված այն հանգամանքի հետ, թե որքանով է դա նպատակահարմար։