ՆԱՏՕ-ն ողջունել է Շվեդիայի անդամակցությունը դաշինքին

ՆԱՏՕ-ն ողջունել է Շվեդիայի անդամակցությունը դաշինքին

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը ողջունել է Հունգարիայի խորհրդարանի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության արձանագրության վավերացումը։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։

Փետրվարի 26-ին Հունգարիայի խորհրդարանը վավերացրել է ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության պայմանագիրը։ Փաստաթղթի հաստատմանը կողմ է քվեարկել 188, դեմ՝ վեց պատգամավոր։
Մի քանի ամիս ձգձգումից հետո Հունգարիան դարձավ դաշինքի 31 անդամներից վերջին երկիրը, որը վավերացրեց Շվեդիայի մուտքը ՆԱՏՕ։

Այս գործընթացի երկար ձգձգումը առաջացրել է ԱՄՆ-ի ակնհայտ դժգոհությունը։ Փետրվարի սկզբին Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանն ասել էր, որ ԱՄՆ-ն ակնկալում է, որ Հունգարիան հնարավորինս շուտ կվավերացնի Շվեդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին։ Նրա խոսքով՝ Վաշինգտոնը չի պատրաստվում դիմել սպառնալիքների, սակայն նրա համբերությունը «անսահման չէ»։