«Զարթոնքը» ևս չի ընդունում ընտրությունների արդյունքները

«Զարթոնքը» ևս չի ընդունում ընտրությունների արդյունքները

Երեք քաղաքական ուժ՝ «Հայաստան» դաշինքը, «5165 Ազգային- պահպանողական շարժում» կուսակցությունը և «Հայոց հայրենքի» կուսակցությունները չեն ընդունում երեկ կայացած ընտրությունների արդյունքները։ «Հայաստան» դաշինքը և «Հայոց հայրենիքը» հայտարարել են, որ կդիմեն Սահմանադրական դատարան և կվիճարկեն ընտրությունների արդյունքները։ «Զարթոնք» ազգային քրիստոնեկան կուսակցությունից ճշտեցինք իրենց դիրքորոշումը տեղի ունեցած ընտրությունների վերաբերյալ։ Կուսակցությունից հայտնեցին․

«Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության գործադիր մարմինը, 
նկատի ունենալով այն հանգամանքը, որ ընտրությունները կազմակերպվել և անցկացվել են Սահմանադրության, ՀՀ ընտրական օրենսգրքի և «Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետություններում ժողովրդավարական ընտրությունների, ընտրական իրավունքների և ազատությունների չափանիշների մասին» կոնվենցիայի պահանջների խախտումներով, մասնավորապես՝ 

 • «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը նախընտրական քարոզարշավն անցկացնում էր ատելության, բռնության և հոգեբանական հարկադրանքի կոչերով, որպիսի փաստերը հաստատված են նաև ՀՀ վարչական դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռով,

• Ընտրությունների ժամանակ արձանագրվել են մի շարք խախտումներ (թափանցիկ ծրարներ, այլ անձանց քվեարկությունը բացահայտող գործողություններ, տպվող կտրոնների վրա քաղաքացիների լուսանկարների բացակայություն, ձայների հաշվարկի ժամանակ ընտրական տեղամասերի մասայական հոսանքազրկում և այլն),
քաղաքական ճգնաժամը վերացնելու նպատակով նշանակված ԱԺ արտահերթ ընտրությունները չծառայեցին այդ նպատակին,

հայտարարում է՝

Չի ընդունում 2021թ. Ազգային ժողովի ընտրությունների նախնական արդյունքները:

«Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության
Խոսնակ՝ Անդրանիկ Մարգարյան։