«Հրապարակի» էջերում 22.08.2019

«Հրապարակի» էջերում 22.08.2019

Կառավարության կառուցվածքային փոփոխություններով պայմանավորված՝ աշխատակազմերի ձեւավորման գործընթացը պետք է ավարտվեր օրենքով սահմանված երկամսյա ժամկետում, այսինքն՝ մինչեւ հուլիսի 31-ը, սակայն մի շարք գերատեսչություններից տեղեկացանք, որ մի քանի նախարարությունների միավորման արդյունքում ձեւավորված մեգանախարարություններում դեռեւս անորոշ վիճակ է։ 

Ամուլսարի շահագործումը կասեցնելու հարցը ԱԺ «Իմ քայլը» խմբակցությանը տրոհել է երկու մասի՝ հանքը չշահագործելու կողմնակիցներն ավելի քան 3 տասնյակ են կազմում, ովքեր նախօրեին խմբակցության նիստի ժամանակ ներկայացրել են իրենց հիմնավորումները։

Երեկ Տիգրան Ավինյանն իր էջում լուսանկար է հրապարակել եւ գրել, որ Սեւանի ափին, Նկարիչների միության հանգստյան տանը Քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթեւիկ Ռեւազյանի հետ հանդիպել է իռլանդական Ryanair ընկերության նախագահի տեղակալի եւ ուղղությունների զարգացման գծով ղեկավարի հետ, քննարկել են «ընկերության՝ Հայաստան հնարավոր մուտքի հետ կապված հարցեր»։ Փաստորեն, մի ընկերության հրավիրում են Հայաստան, մեկին՝ դուրս մղում։

«Հրապարակի» մյուս կարևոր հրապարակումները դիտեք տեսանյութում.