Կողոպտել են նախկին ֆուտբոլիստի տունը

Կողոպտել են նախկին ֆուտբոլիստի տունը

Անհայտ չարագործները կողոպտել են Ֆրանսիայի հավաքականի նախկին եւ «Ֆյորենտինոյի» ներկա կիսապաշտպան Ֆրանկ Ռիբերիի տունը։ Վերջինս, հիշեցնենք, որ 12 տարի հանդես է եկել նաեւ մյունխենյան «Բավարիայում»։ La Repubblica-ի փոխանցման համաձայն, 37-ամյա մարզիկը կողոպուտի հետքեր է հայտնաբերել, վերադառնալով Ֆլորենցիա՝ «Պարմայի» հետ արտագնա խաղից հետո։ Նշենք, որ Ռիբերիի ընտանիքը եղել է մարզիկի հետ ճամփորդության մեջ, եւ տունը դատարկ եղել։ Կողոպտիչները տարել են մի շարք թանկարժեք առարկաներ եւ արժեքավոր իրեր։